Սա էլ ապացու՛յցը, որ Սև լիճը պատկանում է Հայաստանին․ Մտցրե՛ք շուն թուրքերի шչքը, թող տեսնեն. ԽՍՀՄ քարտեզներ

Սա էլ ապացու՛յցը, որ Սև լիճը պատկանում է Հայաստանին․ Մտցրե՛ք շուն թուրքերի шչքը, թող տեսնեն. ԽՍՀՄ քարտեզներ

«Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի

ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։ Հայաստանի Հանրապետությունն իր հիմնարար փաստաթղթերում հաստատել է, որ հանդիսանում է Հայկական ԽՍՀ իրավահաջորդը։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական ուժ ունեցող սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել։ Ուստի, ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի

քարտեզները այս առումով մնում են առավել ճշգրիտ, ամբողջական ու հիմնարար աղբյուր։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ

հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը աներկբա է ու որևէ առումով չի կարող վիճարկվել։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*